Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 880 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 648-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օրգով համայնքին գույք նվիրաբերելու մասին» N 648-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագրում «Օրգով» բառը փոխարինել «Աշտարակ միավորված» բառերով.
2) 1-ին կետում`
ա. «Օրգով» բառը փոխարինել «Աշտարակ միավորված» բառերով,
բ. «համայնքում» բառը փոխարինել «համայնքի Օրգով գյուղում» բառերով:

Արխիվ

2024

2023