Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 930 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 23-ի ‹‹Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական
բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին›› N 2121-Ն որոշման
NN 4 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն
NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարին՝ 2021 թվականի մարտի 18-ին թիվ «ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-21/13»
ծառայությունների մատուցման գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Ոսկան Երևանցի» տպագրատուն ԱՀ ԲԲԸ-ին
տրամադրել 1116.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով՝ որպես գնում
չհանդիսացող ծախս (ԳՉԾ):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2
 

Արխիվ

2024

2023