Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 941 - Ն

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և
«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ
հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ
կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի
պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022
թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը:
2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1444 քաղաքացու, որոնցից
1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային
մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային
մասնագիտություններով:
3. Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով,
2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ռազմատրանսպորտային
պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 134 միավոր
տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
4. Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական
վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող
ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված
պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից:  

հավելված

Արխիվ

2024

2023