Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 938 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
605-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների
կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և
6-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ընդունել
Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի կողմից նվիրաբերվող ընդհանուր
6,772.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով սարքավորումները (այսուհետ՝ գույք)՝
համաձայն հավելվածի և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ գույքի նպատակային նշանակությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության
կարիքների համար օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն
որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին
կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնմանընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրի նոտարական կարգով
հաստատման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

հավելված
 

Արխիվ

2024

2023