Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 933 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի
23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման կարգը սահմանելու և ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող
եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ,
ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐՈՂ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ
փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները՝ համաձայն
N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ
փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.».
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1
հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2
հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 25-ից:  

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023