Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 936 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ
գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման
կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարարությանը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ
համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում,
իրականացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնմանընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
համագործակցելով Գորիս համայնքի ղեկավարի հետ, սույն որոշման 2-րդ կետում
նշված աշխատանքների ավարտից հետո ձեռնարկել միջոցներ սույն որոշման
հավելվածում նշված հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու ուղղությամբ։

հավելված
 

Արխիվ

2024

2023