Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 952 - Ն

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԵՐԻ, ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԶԳԱԼԻ ՎՆԱՍԻ, ԽՈՇՈՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԿԱՄ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ
կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ
առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման
շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման
կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն՝
1) ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ նախագծային
փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը, կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից.
2) շենքերի և շինությունների հետ կապված շինարարական աշխատանքների,
դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման,
փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը, կազմակերպվում են
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության
կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատող կարգով
նախատեսված նախաորակավորման ընթացակարգերի կազմակերպումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված
 

Արխիվ

2024

2023