Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2022, 957 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ ԼԻՈՆԵԼ ՌԱՖԱՅԵԼԻ ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻՆ, ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԷԴՈՒԱՐԴԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով և 6-րդ կետով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տարկետում
տալ հետևյալ քաղաքացիներին՝
1) Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանին (ծնվ.` 2002 թվականի մարտի 11-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
2) Ռոմեն Հովհաննես Ժան Լիոնել Ռաֆայելի Պասքինյուսին (ծնվ.` 2001 թվականի սեպտեմբերի 13-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
3) Էմիլ Հենրիի Պետրոսյանին (ծնվ.` 2001 թվականի օգոստոսի 22-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27):
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև 26 տարին լրանալը տարկետում տալ
Հովհաննես Էդուարդի Պողոսյանին (ծնվ.` 1997 թվականի դեկտեմբերի 17-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27)։

Արխիվ

2024

2023