Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2022, 961 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Արդարադատության նախարարությանը պաշտոնական փաստաթղթի ձևանմուշի, այն կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների, նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման կարգը, այդ տեղեկությունների պահպանման պայմանները և ժամկետները սահմանելու մասին» N 779-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 1-ին կետը «և այլ մարմինների» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ իրավահաջորդ,» բառերով.
2) 2-րդ կետը «նոտարական պալատը» բառերից հետո լրացնել «կամ նոտարը» բառերով.
3) 4-րդ և 7-րդ կետերի 1-ին նախադասության վերջակետից առաջ լրացնել «, դրանց վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդին» բառերով.
4) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերում նշված հարցումներն Արդարադատության նախարարության կողմից կարող են կատարվել և հայցվող տեղեկություններն ստացվեն պաշտոնական փաստաթուղթը տրամադրող մարմիններից կամ անձանցից անմիջականորեն՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական կառավարման համակարգերի, փոստային ծառայության կամ էլեկտրոնային փոստի միջոցով:».
5) 10-րդ կետից հանել «փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով» բառերը.
6) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Սույն կարգով նախատեսված տեղեկությունները, նմուշներն Արդարադատության նախարարությանը տրամադրվում են, ինչպես նաև փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023