Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2022, 995 - Ն

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման «1148. Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրի «11005. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության


տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախատեսված տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա՝ չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների պահանջները:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին` սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային ծառայություններն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել իրականացված փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշման 2-րդ կետում ներկայացված հաշվետվություններն ստանալուց, ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել որոշման նախագիծ՝ սույն որոշմամբ նախատեսված տրանսպորտային ծառայությունների վերաբաշխման և Երևանի քաղաքապետարանին ու Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին գումար հատկացնելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023