Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2022, 1003 - Ն

ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՍԱՂՄԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՆՈՋԸ (ԱՄՈՒՍՆՈՒՆ) ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ ԿՆՈՋԸ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ (ՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ) ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՄ ԲՆԱԿՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԶՈՒՅԳԻՆ ԿԱՄ ԿՆՈՋԸ ՍԱՂՄԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ
գրավոր համաձայնության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող և հայկական
ծագում ունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգին կամ կնոջը սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023