Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2022, 1025 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

հավելված

Արխիվ

2024

2023