Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2022, 1027 - Ա

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 27 հասցեում գտնվող 57 789 133,1 դրամ շուկայական
արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 374 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ
մտնելուց հետո երկամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

Արխիվ

2024

2023