Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2022, 1020 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված՝ Երևան, Դավթաշեն, Ա. Միկոյան փողոց 109/8 հասցեում գտնվող՝ 5380,18 քառ. մետր ընդհանուր մակերեսով քառահարկ շենքի 2-րդ հարկի՝ 1315,23 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք), անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023