Կառավարության որոշումներ

10 Մարտի 2004, 408 - Ն

«ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 2-րդ կետմասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. ՍտեղծելՀիմնադրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
        2. Հաստատել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
        [HB1][HB2][HB3]3. Սահմանել, որ`
        ա) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումն է.
        բ) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
        հանրակրթական դպրոցները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրելը,
        հանրակրթական դպրոցների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդրումը,
    հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապի ներդրումը,
        հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը,
        Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի համակարգումը,
        ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով նրանց վերապատրաստումը,
        հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջի ստեղծումը և դրա շահագործումը,
        համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումն ու տրամադրումը հանրակրթական դպրոցներին,
        համակարգիչների վարձակալության գործընթացի և շրջանառու հիմնադրամի կառավարումը,
        կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները.
        գ) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող է հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:
  4. Թույլատրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առ—տրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) գրքերի հրատարակություն,
        բ) ծրագրային ապահովման մշակում և խորհրդատվություններ այդ բնագավառում,
        գ) տվյալների մշակում,
դ) տվյալների հիմնապահեստների (բազաներ) հետ կապված գործունեություն,
ե) տվյալների փոխանակման ծառայությունների մատուցում:
        5. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետիմասի «գ», «ե» և, «է» և «ը» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
        46. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Երևանի Վրացյան 73 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկն իր հաշվեկշռային արժեքով ամբողջությամբ ամրացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:
        57. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`  մեկամսյա ժամկետում`
        ա) իրականացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը,
        բ) ապահովել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի հաստատումը:
        68. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված «Կրթության որակի և համապատասխանության» առաջարկված ծրագրի` նախապատրաստման կանխավճար նամակ-համաձայնագրի (N ՊՊՖ Ք-339-0 ԱՄ) հաշվին:
        79. Սույն որոշումնը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
        
   

Արխիվ

2024

2023