29 Ապրիլի 2004, 588 - Ա
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.          1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման  նախարարությունը:          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
	
