Կառավարության որոշումներ

24 Օգոստոս 2006, 1422 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1.1. որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործուղված աշխատողների վրա».

1.2. որոշմամբ հաստատված կարգում`

ա) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը,

բ) 7-րդ կետում`

«ներկայացուցչական այլ ծախսեր» բառերը փոխարինել «գործուղման հետ կապված այլ ծախսեր» բառերով,

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը, սակայն հատուցվող ծախսերի չափը սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերին կամ ճանապարհածախսի համար պահանջվող չափին չհամապատասխանելու դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):».

գ) 9-րդ կետում «կանխիկ վճարված գումարի» բառերը փոխարինել «փաստացի կատարված ծախսերի» բառերով.

դ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:».

ե) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:

Գործուղումից վերադառնալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին».

զ) 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված չափերով» բառերը փոխարինել «սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերով:» բառերով.

է) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին հրամանի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով:

Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով (որի վաճառքի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չէ) ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:».

ը) ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետը.

թ) 21-րդ կետը «նվազագույն գումարի չափով» բառերից հետո լրացնել «Պետական

և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 720 դրամը,

համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է:» բառերով.

ժ) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Բոլոր դեպքերում տրանսպորտային ծախսերի նվազագույն չափ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ավտոբուսային երթուղիների սակագները, իսկ պետական կամ համայնքի բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ են համարվում միկրոավտոբուսային երթուղիների սակագները:».

1.3. որոշմամբ հաստատված գործուղման վկայականի օրինակելի ձևում`

ա) հանել «Նշումներ գործուղված կազմակերպություն ներկայանալու և մեկնելու մասին» տողը.

բ) «ներկայացել է» բառերը փոխարինել «մեկնել է» բառերով, իսկ «մեկնել է» բառերը` «ժամանել է» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2014

2013