Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2004, 636 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՄՈՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերմոնի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1112,6 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1111,1 հեկտարը, որից` 11 հեկտար վարելահող, 12 հեկտար խոտհարք, 349,2 հեկտար արոտ, 738,9 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 11 հեկտար վարելահողը, 12 հեկտար խոտհարքը, 2,6 հեկտար արոտը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 0,8 հեկտար արոտը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ձկնարդյունաբերության կազմակերպման համար.

գ) 0,7 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ սպորտային համալիրի կառուցման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1990 թվականի ապրիլի 16-ի N 159 որոշմամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հատկացված 1518 հեկտար հողերից 1324 հեկտարի (131 հեկտար վարելահող, 20 հեկտար խոտհարք, 197,4 հեկտար արոտ, 975,6 հեկտար այլ հողեր) նկատմամբ դադարեցնել կրթահամալիրի օգտագործման իրավունքը, և`

ա) 35 հեկտար վարելահողը դասել քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողերի շարքը.

բ) 0,2 հեկտար այլ հողեր փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար.

գ) 48,9 հեկտար հողերը, որից` 44,7 հեկտար վարելահող, 4,2 հեկտար այլ հողեր անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հերմոնի գյուղական համայնքին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերմոնի գյուղական համայնքի ղեկավարին՝

ա) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման հրապարակային սակարկությունների պայմաններում ներառել հաղթողի (հաղթողների) կողմից դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհի կառուցման, ինչպես նաև կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պարտավորությունները.

բ) կրթահամալիրի զբոսաշրջային, արահետներով, անցուղիներով զբաղեցված տարածքները չընդգրկել օտարվող հողամասերի կազմում: Նշված պայմանի անհնարինության դեպքում սահմանել պարտադիր անվճար սերվիտուտի իրավունք:

4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ ապահովել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման և սույն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն:

Արխիվ

2024

2023