Կառավարության որոշումներ

24 Օգոստոս 2006, 1262 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ- ՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ- ՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 773 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել ըստ աշակերտների թվի` հետևյալ բանաձևով`

Ըգ = Սթ x Սգ Պգ,

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատության սովորողների թիվն է,

Սգ-ն մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

Պգ-ն հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարն է:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ հաստատել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները` ելնելով ընթացիկ ցուցանիշներից, կիրառելով համապատասխան գործակիցներ` լեռնային, բարձր լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը` համաձայն հավելվածի:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Եր—անի քաղաքապետին) սույն որոշման 3-րդ կետով հաստատված կարգին համապատասխան կատարել վերաբաշխումներ իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության` աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Արխիվ

2017

2016