Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2007, 422 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` անտառային ֆոնդի հողերից 55.88 հեկտարը հանգստի կազմակերպման նպատակով փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` համաձայն NN 1,2,3, 4 և 5 հավելվածների.

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարը փոխադրել`

1) 36.48 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին` համաձայն N 6 հավելվածի.

2) 14.0 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին` համաձայն N 7 հավելվածի.

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայքի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի վարելահողերից 40.0 հեկտարը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին` համաձայն N 8 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 8.0 հեկտարը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար` համաձայն N 9 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 2.4 հեկտարը փոխադրել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին` համաձայն NN 10 և 11 հավելվածների:

6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 30.0 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին` համաձայն N 12 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` 2007 թվականի ընթացիկ հաշվառումն անցկացնելիս և համայնքների հողային հաշվեկշիռները կազմելիս հաշվի առնել նշված փոփոխությունները:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023