Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ

Հարգելի հայտատու,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ Դուք կարող եք մի շարք պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիա ստանալու, վերաձևակերպելու, ուժը կորցրած ճանաչելու, կասեցնելու, լիցենզիայի և ներդիր(ներ)ի կրկնօրինակը ստանալու, լրացուցիչ ներդիր(ներ) ստանալու և ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև արդեն իսկ ներկայացրած դիմումներին ի լրում փաստաթղթեր ներկայացնելու համար հայտ ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ դաշտերը լրացնելուց հետո` Ձեզ կտրամադրվի 12-նիշանոց ծածկագիր, որն անհրաժեշտ է պահպանել, քանի որ այն հարկավոր է Ձեզ հայտի ընթացքին հետևելու կամ ի լրումն անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու համար:

Հայտի ներկայացման ընթացակարգին առավել մանրամասն Դուք կարող եք տեղեկանալ` ծանոթանալով ստորև ներկայացված Էլեկտրոնային հայտերի ընդունման կարգին:

  • Բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ
    • Ինկասացիոն ծառայությունների մատուցում
  • Առևտրի բնագավառ
    • Զենքի առևտուր
  • Առողջապահության բնագավառ
    • Բժշկական օգնության և սպասարկման իրականացում
    • Դեղատնային գործունեություն
    • Դեղերի արտադրություն
  • Կրթության բնագավառ
    • Բակալավրի կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) իրականացում
    • Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի
    • Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացում
    • Մագիստրոսի կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) իրականացում
    • Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի
    • Միջնակարգ հանրակրթական ծրագրերի իրականացում
    • Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում
    • Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում
    • Տարրական հանրակրթական ծրագրերի իրականացում
  • Փոստային կապի բնագավառ
    • Փոստային կապի գործունեություն
  • Մաքսային բնագավառ
    • Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում
    • Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում
    • Մաքսային փոխադրողի գործունեություն
  • Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ
    • Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում
  • Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ
    • Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում
    • Խաղատների կազմակերպում
    • Շահումով խաղերի կազմակերպում
    • Վիճակախաղերի կազմակերպում
  • Տրանսպորտի բնագավառ
    • Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպում
    • Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպում
    • Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում
    • Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում
  • Քաղաքաշինության բնագավառ
    • Ինժեներական հետազննում
    • Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն
    • Շինարարության իրականացում (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
    • Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
    • Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
  • Գործունեության այլ բնագավառներ
    • Աուդիտորական ծառայությունների իրականացում
  • Անվտանգության բնագավառ
    • Մասնավոր պահնորդական գործունեության իրականացում