14-19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1.	Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցին (այսուհետ` ժամանակացույց)` համաձայն հավելվածի:
2.	Հայաստանի Հանրապետության մարզպետներին` կազմակերպել Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացի իրականացումը՝  համաձայն սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի:
3.	Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին իրականացնել քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացը՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի:
 
12 Ապրիլի 2012