17-7
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման  հայեցակարգին` համաձայն հավելվածի: 
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարին` եռամսյա  ժամկետում Հայաստանի Հանրապետության  կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թվականների ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագիծը:
 
2 Մայիսի 2013