Արձանագրային որոշումներ

13-24

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով`
1. Հավանություն տալ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի` հաշվի առնելով Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության և անկախ տնտեսական փորձաքննության եզրակացությունները:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի իրականացման շրջանակներում Սևանա լճում տեղադրվող ցանցավանդակային տնտեսությունների կողմից արտանետումների թույլատրելի նորմերի և բնական պաշարների օգտագործման վերաբերյալ:
3. Առաջարկել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համաձայնությամբ վերջինիս հետ կնքել ծրագրի կառավարչի պայմանագիր` դրանում նախատեսելով հիմնական պայմաններ` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

 

3 Ապրիլի 2014

Արխիվ

2024

2023