Արձանագրային որոշումներ

5-1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ՆԻՍՏԻ N 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 44-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած «Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրա-յին որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը «Հավանություն տալ» բառերից առաջ լրացնել «1.» թվով.
2) որոշման մեջ «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
3) հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.
«2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման 2015-2016 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:».
5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
6) միջոցառումների ծրագրի 1.4-րդ, 1.5-րդ, 1.6-րդ և 1.7-րդ կետերի «Ժամկետ» սյունակում «հունիս, 2014», «օգոստոս, 2014», «հոկտեմբեր, 2014», «հոկտեմբեր, 2014», բառերը համապատասխանաբար փոխարինել «սեպտեմբեր, 2015», «սեպտեմբեր, 2015», «սեպտեմբեր, 2015», «սեպտեմբեր, 2015» բառերով:

Հավելված

5 Փետրվարի 2015

Արխիվ

2024

2023