Արձանագրային որոշումներ

13-1

ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱ ՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2015 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների տարեկան ծրագրի իրականացումը:
Հավելված

26 Մարտի 2015

Արխիվ

2024

2023