Արձանագրային որոշումներ

12-30

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ-ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջև «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջև «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիրը, ինչպես նաև դրանում հետագայում կատարվող փոփոխություններն ու լրացումները:
Հավելված

19 Մարտի 2015

Արխիվ

2024

2023