Արձանագրային որոշումներ

22-1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԻՍՏԻ N 36 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի նիստի N 36 արձանագրության 4-րդ կետով հավանության արժանացած «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 2-րդ կետում «2013-2014 թթ.» բառերը փոխարինել «2015-2017 թթ.» բառերով.
2) որոշման հավելվածը լրացնել նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:

 

 


Հավելված

22 Մայիսի 2015

Արխիվ

2024

2023