Արձանագրային որոշումներ

19-1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱ- ԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆԻՍՏԻ N 32 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի նիստի Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության երկրորդ գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» N 32 արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ԲԿԳ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի 1-ին գլխի 5-րդ կետով հաստատված Պետական գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակում» աղյուսակի Լիազոր մարմին» պարբերությունում ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել ՀՀ կառավարության աշխատակազմ» բառերով.
2) ԲԿԳ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի 2-րդ գլխում՝
ա. 6-րդ կետով հաստատված Համայնքային միկրոհարցումների ծրագրի ներդրում 10 համայնքներում» աղյուսակի Կառավարություն» պարբերությունում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով,
բ. 7-րդ կետով հաստատված «Պետական քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների` բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովում» աղյուսակի Լիազոր մարմին» պարբերությունում ՀՀ կառավարության աշխատակազմ» բառերը փոխարինել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերով, իսկ «Կառավարություն» պարբերությունից հանել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերը,
գ. 8-րդ կետով հաստատված «Պետական կառավարման մարմինների օրինաստեղծ գործունեության մասին հանրության իրազեկում» աղյուսակի Լիազոր մարմին» պարբերությունում ՀՀ կառավարության աշխատակազմ» բառերը փոխարինել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերով, իսկ «Կառավարություն» պարբերությունից հանել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերը.
3) ԲԿԳ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի 4-րդ գլխում՝
ա. 10-րդ կետով հաստատված «Հանրային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավում տեղեկատվության ազատության և հակակոռուպցիոն ոլորտներում» աղյուսակի Լիազոր մարմին» պարբերությունը լրացնել «, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով, իսկ «Կառավարություն» պարբերությունից հանել «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը,
բ. 11-րդ կետով հաստատված «Խոշոր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովում» աղյուսակի Կառավարություն» պարբերությունում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով:

 

30 Ապրիլի 2015

Արխիվ

2024

2023