Արձանագրային որոշումներ

34-28

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2 ՄՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԵՎԱՋԵՐՄԱՅԻՆ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Աջակցել «Հաննի-Արմին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտնագործած նորագույն տեխնոլոգիայի հիման վրա Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման առաջնեկային ծրագրի իրականացմանը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա տրամադրել «Հաննի-Արմին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` առաջնեկային ծրագրի իրականացման համար` մինչև 2 ՄՎտ հզորությամբ «Հաննի-Արմին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտնագործության հիման վրա նախագծած արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության համար.
2) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելիս սահմանել, որ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի հողմային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման սակագինը և տրամադրել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով արևային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման քսան տարվա երաշխիք:

 

16 Հուլիսի 2015

Արխիվ

2024

2023