Արձանագրային որոշումներ

25-3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի N 43 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի «Կատարման ժամկետը» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետում «2014 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2016 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ» բառերով.
2) 10-րդ կետում «2014 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2016 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերով.
3) 11-րդ կետում «2014 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերով.
4) 12-րդ կետում «2015 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով.
5) 13-րդ կետում «2015 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2016 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերով.
6) 14-րդ կետում «2015 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2016 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերով.
7) 15-րդ կետում «2015 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2016 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերով:

 

4 Հունիսի 2015

Արխիվ

2024

2023