Արձանագրային որոշումներ

41-18

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՊԱՌՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒ ԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ` ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս ԻՆ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում` տնտեսվարող սուբյեկտներին պետական աջակցության միջոցառումների (այսուհետ՝ միջոցառումներ) պլանին` համաձայն հավելվածի:
2. Միջոցառումների պլանի իրականացման պատասխանատու պետական կառավարման մարմինների ղեկավարներին`
1) սահմանել միջոցառումների իրականացման պատասխանատու ստորաբաժանումը (ստորաբաժանումներ), ինչպես նաև միջոցառումների իրականացման հսկողության պատաս-խանատուները.
2) միջոցառումների յուրաքանչյուր կետի կատարման ժամկետի ավարտին հաջորդող 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ներկայացնել հաշվետվություն տվյալ կետով սահմանված միջոցառման կատարման մասին:

Հավելված

10 Սեպտեմբերի 2015

Արխիվ

2024

2023