Արձանագրային որոշումներ

46-32

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի`
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել «Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը:
Հավելված

15 Հոկտեմբերի 2015

Արխիվ

2024

2023