Արձանագրային որոշումներ

37-18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍ ՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին մարզաբնակ երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին մարզաբնակ երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագրի իրականացման միջոցառումներին` համաձայն N 2 հավելվածի.
3) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգին՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին` հասարակական-քաղաքական գործընթացներին հանրային կյանքի տարբեր բնագավառներում մարզաբնակ երիտասարդների մասնակցության խթանմանը և երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացմանը նպաստելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու համար Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել մեկական ներկայացուցչի թեկնածություն։
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին հանրային կյանքի տարբեր բնագավառներում մարզաբնակ երիտասարդների մասնակցության խթանմանն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացմանը նպաստող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:
Հավելված

 Հավելված

Հավելված

6 Օգոստոսի 2015

Արխիվ

2024

2023