Արձանագրային որոշումներ

49-21

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»,«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ (ՎԱՐՁԱԿԱԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ) ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1233-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի՝
Հավանություն տալ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտա-գործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու (վարձակալի ընտրության) գնման ընթացակարգի մասնակցին ներկայացվող նախաորակավորման հայտարարությանը՝ համաձայն հավելվածի:
Հավելված

5 Նոյեմբերի 2015

Արխիվ

2024

2023