Արձանագրային որոշումներ

52-43

ՎԵԴՈՒ ՋՐԱՄԲԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱ ԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 75 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

1. Հավանություն տալ Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` տրամադրել Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրով նախատեսված իրավաբանական կարծիքը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի ստորագրման օրը տրամադրել իրավաբանական կարծիքի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Զարգացման ֆրանսիական գործակալությանը ներկայացնելու նպատակով:
Հավելված

20 Նոյեմբերի 2015

Արխիվ

2024

2023