Արձանագրային որոշումներ

54-47

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների, անկախ հանձնաժողովների ղեկավարներին`
1) քննության առնել սույն արձանագրային որոշման 1-ին կետում նշված հավելվածները և անհրաժեշտության դեպքում մինչև 2015 թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ցուցանիշները լրամշակելու վերաբերյալ.
2) մինչև 2015 թվականի դեկտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկերը:

 

Հավելված

10 Դեկտեմբերի 2015

Արխիվ

2024

2023