Արձանագրային որոշումներ

53-39

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ՆԻՍՏԻ N 49 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 21-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի նիստի N 49 արձանագրության 21-րդ կետով հավանության արժանացած «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու (վարձակալի ընտրության) գնման ընթացակարգի մասնակցին ներկայացվող նախաորակավորման հայտարարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 4-րդ կետը.
2) 8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարցման և տրված պարզաբանման մասին տեղեկատվությունը պատվիրատուն միաժամանակ հրապարակում է գնումների մասին պաշտոնական տեղեկագրում (www. gnumner.am) և ՋՏՊԿ-ի կայքում (www.scws.am), ընդ որում, չեն նշվում պարզաբանում պահանջած մասնակցի տվյալները:».
3) 13-րդ կետի՝
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նախաորակավորման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, քաղ. Երևան, Վարդանանց փողոց 13ա հասցեով, 4-րդ հարկ, 401-րդ սենյակ, մինչև 2016 թվականի հունվարի 21-ի ժամը 10:30-ը, և դրանք պետք է կազմված լինեն հայերենով ու անգլերենով, ընդ որում, երկու տեքստերի միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերենին:»,
բ. վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայտերի բացումը տեղի կունենա ՀՀ, քաղ. Երևան, Վարդանանց փողոց 13ա հասցեում, 4-րդ հարկ, 401-րդ սենյակ, 2016 թվականի հունվարի 21-ին, ժամը 10:30-ին:»:
 

10 Դեկտեմբերի 2015

Արխիվ

2024

2023