Արձանագրային որոշումներ

55-38

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, «ԿՐԵԴԻՏ ՍՎԻՍ» ԱԳ Ի ԼՈՆԴՈՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ԴԷԳ-ԴՈՅՉԵ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆՍ-ՈՒՆԴ ԷՆՏՎԻՔԼՈՒՆԳՍ ԳԵԶԵԼՇԱՖԹ ԷՄ ԲԵ ՀԱ Ի ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱ- ԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱՄԱԿ ՀԱՎԱՍՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Կրեդիտ Սվիս» ԱԳ-ի Լոնդոնի մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԴԷԳ - Դոյչե Ինվեստիցիոնս - ունդ Էնտվիքլունգսգեզելշաֆթ էմ-բե-Հա-ի և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև նամակ-հավաստագրին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հավանություն տալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին թույլատրել ստորագրել կից հավաստագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Համաձայնություն տալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ կնքելու վարկային պայմանագիր, ի թիվս այլոց, «Կրեդիտ Սվիս» ԱԳ-ի Լոնդոնի մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԴԷԳ - Դոյչե Ինվեստիցիոնս - ունդ Էնտվիքլունգսգեզելշաֆթ էմ-բե-Հա-ի հետ:
4. Համաձայնություն տալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ կնքելու գրավի պայմանագրեր՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունում իր բաժնեմասերի և իր ցանկացած ակտիվի, ներառյալ, առանց որևէ սահմանափակումների՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանի անշարժ գույքի ու շարժական գույքի, ինչպես նաև դրանց նկատմամբ իրավունքների մասին, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի դեկտեմբերի 17-ի կոնցեսիոն պայմանագրով և դրա լրացումներով հանձնվել են կոնցեսիոն կառավարման:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ստորագրել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած նամակ-հավաստագիրը:
 

 Հավելված

17 Դեկտեմբերի 2015

Արխիվ

2024

2023