Արձանագրային որոշումներ

56-47

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ KfW ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ-2» ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավանություն տալ Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի առաջարկությանը` Գերմանական KfW զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված 1 471 263,59 եվրո գումարը` ենթակայանի անխափան շահագործման ու պահպանման համար անհրաժեշտ մեքենամեխանիզմների (վերամբարձ կռունկներ, հենահարթակով ամբարձիչներ և այլն) և պահեստամասերի ձեռքբերման նպատակով օգտագործելու վերաբերյալ:

 

24 Դեկտեմբերի 2015

Արխիվ

2024

2023