Արձանագրային որոշումներ

56-69

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՔԵՅ ԲԻ ՍԻ ԷՆ ՎԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱՄԱԿԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և
Քեյ Բի Սի Էն Վի բանկի միջև 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին նամակի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Քեյ Բի Սի Էն Վի բանկի միջև
2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին նամակը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Քեյ Բի Սի Էն Վի բանկի միջև 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին նամակը:

Հավելված

24 Դեկտեմբերի 2015

Արխիվ

2024

2023