Արձանագրային որոշումներ

47-1

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱ- ՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 185-Ն որոշումը՝
1. Հավանություն տալ՝
1) սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ տեղեկատվական համակարգ) ներդրումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանք ներառվող նվազագույն տեղեկատվության ցանկին՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի մայիսի 23-ին ստորագրված՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի (վարկ N 5398-ԱՄ) միջոցներից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջների հաշվառմամբ:
Հավելված

22 Հոկտեմբերի 2015

Արխիվ

2024

2023