Արձանագրային որոշումներ

13-25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի նիստի N 4 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգին և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրյին կազմակերպության նյութատեխնիկական հագեցվածության արդիականացման 2014-2016 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխու-թյունները՝
1) արձանագրային որոշման N 1 հավելվածի՝
ա. 30-րդ կետի 2-րդ ենթակետում «2015 թվական» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերով,
բ. 30-րդ կետի 4-րդ ենթակետում «2015 թվական» բառերը փոխարինել «2016 թվական» բառերով,
գ. 30-րդ կետի 5-րդ ենթակետում «2015 թվական» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերով,
դ. 9-րդ կետում, 30-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) արձանագրային որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված

6 Ապրիլի 2016

Արխիվ

2024

2023