Արձանագրային որոշումներ

13-5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ ԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ՆԻՍՏԻ N 34 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագրին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն աշխատակազմ ներկայացնել Կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագրի միջոցառումների իրականացման 2016-2020 թվականների ժամանակացույցը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի նիստի Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին ու ժամանակացույցին հավանություն տալու մասին N 34 արձանագրային որոշման N 2 հավելվածի 16-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Մշակել Կենսաբանական զենքի նվազեցման կոնվենցիայի Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիր բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետությունում Կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագիր բառերով.
2) Մշակված է Կենսաբանական զենքի նվազեցման կոնվենցիայի Հայաստանի Հանրապետությունում ներդրման ծրագիրը բառերը փոխարինել Մշակված է Հայաստանի Հանրապետությունում Կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագիրը բառերով:
Հավելված

6 Ապրիլի 2016

Արխիվ

2024

2023