Արձանագրային որոշումներ

23-2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՆԻՍՏԻ N 22 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի նիստի N 22 արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարի ծրագրին և ծրագրի 2014-2018 թվականների միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 5-րդ գլխի 1-ին կետի 1-ին ենթակետի «Համակատարողները» սյունակը լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերով:

16 Հունիսի 2016

Արխիվ

2024

2023