Արձանագրային որոշումներ

19-13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ՆԻՍՏԻ N 9 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի նիստի N 9 արձանագրության 20-րդ կետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի նիստի N 9 արձանագրության 20-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը.
2) N 1 հավելվածի 8-րդ գլխի առաջին պարբերությունից հանել «Հայեցակարգը հավանության արժանանալուց հետո եռամսյա ժամկետում կմշակվի հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը:» նախադասությունը:

 

19 Մայիսի 2016

Արխիվ

2024

2023