Արձանագրային որոշումներ

20-43

ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ


1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն հանրապետական գործադիր մարմինների և դրանց կառավարման ոլորտում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված հիմնադրամների, ծրագրեր իրականացնող գրասենյակների, պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակազմերից կրճատված ավտոմեքենաների թիվը՝ համաձայն հավելվածի, և ապահովել գործընթացի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ պետական բյուջեի միջոցների հաշվին սպասարկվող ծառայողական ավտոմեքենաների սպասարկման ծախսերը նախատեսել՝ հիմք ընդունելով կից հավելվածը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝
1) իրենց լիազորությունների շրջանակում, սկսած 2017 թվականից, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական մասնակցությամբ ընկերությունների տարեկան ծախսերի նախահաշիվներում տվյալ ավտոմեքենաների մասով սպասարկման ծախսերը նախատեսել՝ հիմք ընդունելով կից հավելվածը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված սպասարկման ծախսերի վերաբաշխման վերաբերյալ առաջարկություն, ինչպես նաև վերանայել պետական ոչ առևտրային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական մասնակցությամբ ընկերությունների 2016 թվականի տարեկան ծախսերի նախահաշիվները և կրճատել օտարվող ավտոմեքենաների սպասարկման համար նախատեսված ծախսերը:


Հավելված

26 Մայիսի 2016

Արխիվ

2024

2023