Արձանագրային որոշումներ

27-28

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՖԻԼԱՑՎԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԻ 38-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի կազմակերպման վերաբերյալ համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) ապահովել Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համաձայնագրի կնքումը.
2) ապահովել Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի կազմակերպումը` համաձայնագրին համապատասխան` «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում:

Հավելված

14 Հուլիսի 2016

Արխիվ

2024

2023