Արձանագրային որոշումներ

34-2

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման N 1 հավելվածի 67-րդ կետի`
1. Հավանություն տալ`
1) երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի.
2) երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարության
2016-2020 թվականների գործողությունների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
2. Համաձայն սույն որոշման N 2 հավելվածի՝ պատասխանատու կատարող հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարության 2016-2020 թվականների գործողությունների ծրագրի ցանկով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի և Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսերի եռամյա ծրագրերի քննարկումների շրջանակներում.
2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել տեղեկատվություն` երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարության 2016-2020 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին:
 

Հավելված

Հավելված

2 Սեպտեմբերի 2016

Արխիվ

2024

2023