Արձանագրային որոշումներ

34-24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 40 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 59-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրության 59-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգին և գործողությունների համառոտ ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տեսչական համակարգի օպտիմալացումը համակարգվելու է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովվելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 9-ի N 90-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (խորհրդի և հանձնաժողովի քարտուղարություն` Տեսչական բարեփոխումների խումբ) կողմից:».

2) N 2 հավելվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերում «ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ (խորհրդի քարտուղարություն` Տեսչական բարեփոխումների խումբ)» բառերով.
3) N 2 հավելվածի 5-րդ կետից հանել «ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն» բառերը, իսկ կետը «ՀՀ կառավարության աշխատակազմ» բառերից հետո լրացնել «(խորհրդի քարտուղարություն` Տեսչական բարեփոխումների խումբ) բառերով»:

 

2 Սեպտեմբերի 2016

Արխիվ

2024

2023